ՄամուլՔաղաքականություն

Իշխան Զաքարյանը պետք է պատասխան տա թալանածի համար. Ինչ գործընթաց է սկսել պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։ Իշխան Զաքարյանը պետք է պատասխան տա թալանածի համար։

Պատգամավորը գտնում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, և նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։

Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք ևս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով