Ազատ խոսք

Ինքնագլուխ ճոռոմ հայտարարություններ չէին տարածի, եթե չլիներ Նիկոլի անմիջական հրահանգը․ Բաբկեն Հարությունյան

Ինքնագլուխ ճոռոմ հայտարարություններ չէին տարածի, եթե չլիներ Նիկոլի անմիջական հրահանգը․ Բաբկեն Հարությունյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

«ԱԺ փոխնախագահ Ալենը կաթողիկոսին դիմում է քաղաքացի Ներսիսյանով և ակնարկ անում նրա հրաժարականի մասին:

Ինչպես Ալենը, այնպես էլ Նիկոլի մամլո խոսնակը ինքնագլուխ այսպիսի ճոռոմ հայտարարություններ չէին տարածի, եթե չլիներ Նիկոլի անմիջական հրահանգը:

Թե կաթողիկոսը ում և ինչի համար է երաշխավորել կամ կարծիք հայտնել` իր գործն է, թե կաթողիկոսն ու Նիկոլը իրար հետ ինչ անձնական խնդիրներ ունեն` դա էլ իրենց գործն է, բայց Հայ Առաքելական Եկեղեցու անունը չշահարկեք, մեր եկեղեցին ձեր քայլարածների համար հարցեր պարզելու կամ ինքնադրսևորվելու օբյեկտ չի:

Դուք բարձրաստիճան պաշտոնյա եք, թե …»։

Կիսվել էջում