Մամուլ

Ինչ ձևաչափով է Արա Աբրահամյանը մասնակցելու ընտրություններին

Ինչ ձևաչափով է Արա Աբրահամյանը մասնակցելու ընտրություններին

1in.am-ը գրում է․ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ ոչ մի պատճառ չի կարող ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր վճռականության վրա:

Նա ընդգծել է, որ ունի թիմ և հստակ ծրագրեր։ Սակայն կարող է մեկը ներկայացնել ծրագիր Հայաստանի զարգացման վերաբերյալ ու հաջողել, երբ Հայաստանում փաստացի չի ապրել, ներսից խնդիրներին ծանոթ չէ։ Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի հետ:

«Ես կարծում եմ, որ Արա Աբրահամյանը որպես Ռուսաստանում հիմնական հայկական կազմակերպություններից մեկի՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար, լրիվ իրավունք ունի մասնակցել ընտրություններին: Երկրորդ, նա փաստացի ներկայացնում է գրեթե ամբողջ Ռուսաստանի հայկական համայնքը, որը գրեթե նույնքան է, որքան Հայաստանի բնակչությունը:

Ինչ վերաբերում է ծրագրերին, նա բազմիցս հայտարարել է, որ ունի ծրագրեր, ունի թիմ և երբ գա իշխանության, կիրականացնի այդ ծրագրերը: Արա Աբրահամյանը վերջին 20 տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին ու Արցախին:

ara abrahamyan putin

Ադրբեջանի ագրեսիայի օրերին ստեղծվել էր Ռուսաստանի հայերի միության շտաբը, որտեղ կազմակերպվում էր մարդասիրական օգնություն, ֆինանսական աջակցություն Արցախին: Բացի այդ, նա Հայաստանում ունի իր ներկայացուցչությունը: Ավելի քան 10 տարի ՀՀ-ում գործում է բարեսիրական ճաշարան, որտեղ շուրջ 200 մարդ անվճար սնվում է:

Ես հիմա չեմ ուզում թվարկել, թե քանի դպրոց ու հիվանդանոց է կառուցվել իր ջանքերով: Նա ապրում է Հայաստանի խնդիրներով, և ճիշտ չի լինի ասել, որ նա տեղյակ չէ Հայաստանի խնդիրներից»,-ասաց Արամ Խաչատրյանը:

Հարցին, թե որոնք են իր ծրագրերը, որոնց ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Իր ծրագրերից մեկն այն է, որ ՀՀ-ում իշխանության գա նոր ու խելացի կառավարություն, որ այն մարդիկ, որոնք հայտնվում են խորհրդարանում կամ կառավարությունում, ունենան կոնկրետ ծրագրեր:

Արա Աբրահամյանը բազմիցս քննադատել է այն քաղաքական ստախոսներին, որոնք հայտարարում են, թե հեսա գալու են, գործարաններ են կառուցելու, օտարերկրյա ներդրումներ են բերելու և այլն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում