ՄամուլՏեսանյութ

Ինչ են ասել Մուրադովին Բաքվում. լուրերը հուսադրող չեն

Ինչ են ասել Մուրադովին Բաքվում. լուրերը հուսադրող չեն

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր եւ մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիեւին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սեւ լճից։

Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչեւ ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով են սահմանազատման աշխատանքներն իրականացվելու՝ որ քարտեզով։

rustam muradov

Ադրբեջանը կողմ է ԽՍՀՄ՝ մեզ համար ոչ բարենպաստ քարտեզին, իսկ եթե Փաշինյանը չհամաձայնի, սպառնում են դիմել ռազմական ուժին եւ թույլ չտալ, որ ընտրությունները կայանան։ Մուրադովին ուղիղ ասվել է՝ խոստացել է, պետք է կատարի խոստումը։

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով