Ժամանց

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. 5 խորհուրդ տղամարդկանց

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. 5 խորհուրդ տղամարդկանց

Ինչպես հաճոյախոսել կնոջը, որ տղամարդու անկեղծ նպատակները ոչ մի կերպ չվիրավորեն նրան:

Ինչ է ցանկանում կինը լսել, երբ հարցնում է. «Ինչպիսի՞ տեսք ունեմ»: Ինչ եք կարծում նրան ճշմարտությո՞ւնն է հարկավոր, թե՞ աջակցություն: Կարծում ենք՝ երկրորդը: Ճշմարտության համար կա ազնիվ հայելի և անիծյալ ընկերուհիներ:

Բայց ոչ բոլոր տղամարդիկ են հասկանում այս հանգամանքը: Եթե կինը հարց է տալիս, դա չի նշանակում, որ նա ազնիվ պատասխան է ակնկալում: Նրան ճիշտ պատասխանն է հետաքրքրում:

Ճիշտ պատասխաններն ավելի լավ է կանխավ սովորել և դրանք կարողանալ անկեղծ ու զգացմունքային արտաբերել: Հակառակ դեպքում հարցը շատ անգամ կտրվի, քանի դեռ դուք կնոջը չեք համոզել այն բանում, ինչին դուք էլ չեք հավատում:

Ներկայացնում ենք ճիշտ պատասխանի տարբերակները.

1. Հիանալի, դու ինչպես միշտ հիասքանչ ես: Քեզ հատկապես շատ է սազում այս սանրվածքը:

2. Սքանչելի: Դու ինձ միշտ գրավում ես քո գեղեցկությամբ:

3. Հիանալի: Դու բոլորից լավն ես:

Եթե տղամարդու բերանը չի բացվում այդ բառերը ասելու համար, ապա նա պետք է պատրաստ լինի կտտանքների ենթարկվելու՝ հայցքներով և նեղացածությամբ, ինչպես նաև նույն հարցի բազմաթիվ կրկնություններով:

Բայց դա դեռ ամենը չէ:

4. Ճիշտ պատասխանը չի երաշխավորում կանանց հանգստությունը: Հատկապես խելացի կանայք կարողանում են կարդալ տղամարդու մտքերը և հասկանալ, որ նա այդ խոսքերն ասաց, որպեսզի իրեն դուր գա, իսկ իրականում ամբողջությամբ հակառակն է մտածում:

Հաջորդ «Իսկ դու իսկապե՞ս այդպես ես կարծում» հարցին ավելի լավ է պատասխանել շատ արագ և առանց կմկմալու, իսկ աչքերը պետք է շատ ազնիվ լինեն:

Հաճախ այդ փուլում կինը հանդարտվում է, հատկապես եթե նրան գրկեն և որպես անկեղծության ապացույց՝ համբուրեն:

Եթե այս տարբերակն էլ չօգնի, ապա՝

5. Թուլացեք, անջատեք ուղեղը, քանի որ այն այդ հարցում չի օգնի, և միացրեք զգացմունքները: Ներողամիտ եղեք, սատարեք նրան, եթե կնոջ ինքնավստահությունն ընկնում է:

Կիսվել էջում