Մամուլ

Ինչու է Փաշինյանը վաղը գնում Գյումրի․ Գյումրին պատրաստվում է

Ինչու է Փաշինյանը վաղը գնում Գյումրի․ Գյումրին պատրաստվում է

Hraparak.am-ի տեղեկություններով, վաղն՝ ապրիլի 16-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Գյումրի, որտեղ հանդիսավոր կերպով կազդարարի Շիրակի մարզում Պարեկային ծառայության մեկնարկը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Գյումրիում հիմնանորոգվեցին որոշ փողոցներ։ Հիմնանորոգված և ասֆալտապատված փողոցների մի մասն այսօր արդեն քանդվել է եւ չնայած ցուրտ ու խոնավ եղանակին, որի ժամանակ հակացուցված է ասֆալտապատում իրականացնելը, Գյումրիի քաղաքային իշխանությունները որոշել են, որ վարչապետին պատշաճ դիմավորելու համար հապճեպ ասֆալտ են փռել։

parek

Այդ պատճառով նրանք «հատուկ տեխնոլոգիաներով» փոսալցման աշխատանքներ են այսօր կատարում գլխավոր՝ Երևանյան փողոցում: Թե որքան կդիմանա փողոցն այդ «կոսմետիկ» ասֆալտապատմանն, Աստված գիտի։

Խնդիրն այն է, որ բյուջեի գումարներն ավելի կարևոր հարցերի համար կարելի էր օգտագործել, քանի որ թաց գետնին կատարված այս աշխատանքները կարելի է համարել ապարդյուն ծախսեր։ Նիկոլ Փաշինյանի հաջոդ այցը լինելու է Լոռին։

Կիսվել էջում