Մամուլ

Ինչո՞ւ է Միքայել Մինասյանի թիմն անցել ընդհատակ․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է Միքայել Մինասյանի թիմն անցել ընդհատակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ընտրություններից հետո Միքայել Մինասյանի թիմն անցել է ընդհատակ։ Ասացին՝ երկշաբաթյա արձակուրդ են վերցրել։ Երկրից չեն հեռացել, այլ՝ Ֆեյսբուքից եւ քաղաքական դաշտից։

Արդյունքում՝ ՖԲ-ն բավական աղքատացել է նրանց ստատուսների, լայվերի բացակայությունից։ Նրանք վերջին տարիներին մեծ աշխատանք են կատարել գործող իշխանությունների սխալներն ու թերությունները բացահայտելու գործում։

Ճիշտ է՝ Փաշինյանին չկարողացան հեռացնել, բայց ընդդիմության ծանր հրետանու դերը խաղացին, եւ բնական է, որ որոշել են պայքարի էստաֆետը հանձնել  պաշտոնական ընդդիմությանը՝ խորհրդարան անցած 2 դաշինքներին։

miqayel minasyan

Պասիվացել է նաեւ նրանց պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, tert.am-ը, թեեւ բողոքի ակցիաներն ու որոշ իրադարձություններ շարունակում են լուսաբանել։

Երեկ մեր փորձերը՝ խոսել Մինասյանի թիմակիցների հետ, մատնվեցին անհաջողության՝ հանգստանում ենք, որոշել ենք թայմաութ վերցնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով