Ազատ խոսքՄամուլ

Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը. Ոսկան Սարգսյան

Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը

Գիշերը Երևանում սպանվել է Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, պարբերաբար քրեական պատմություններում հայտնվելուց զատ, հայտնի էր իր բիզնես գործունեությամբ։

Տավուշի մարզի Տավուշի գյուղից ներքև գործող ավտոգազալցավորման ճնշման կայանը (ԱԳԼՃԿ) պատկանում էր նրան։ Մեկ տարի առաջ Տույը վաճառել է Բերդ քաղաք կենտրոնում գտնվող «Ուտիք» հյուրանոցը, որի սեփականատերը, կամ համասեփականատերն էր։

Լուսանկարում Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի գյուղի միջնակարգ դպրոցի շենքն է, որի առաջ հառնում է Տույի հոր՝ Հայկ Ղազարյանի կիսանդրին, դպրոցը շուրջ 15 տարի կրում է ծագումով Վերին Ծաղկավանից Հայկ Ղազարյանի անունը, թեև Հայկ Ղազարյանը ուսուցիչ չի եղել և այդ դպրոցում չի աշխատել։

dproc kisandri

Դպրոցն անվանակոչվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի թույլտվությամբ, ով այժմ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։

2013թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Քանաքեռցի Տույը Սերժ Սարգսյանին Դիլիջան քաղաք ուղեկցող անձանց մեջ էր։

Մամուլում գրվել է, որ 2021թ․ փետրվարին Տույը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է զենքով, այդ պարգևատրումը եղել է Նիկոլ Փաշինյանի պահանջով։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ Բերդի տարածաշրջանից ստացված տեղեկությունների, Քանաքեռցի Տույը Բերդ համայնքում աշխատել է ՔՊ-ի օգտին։

Անցյալ տարի Տույը Երևանում մեծ առանձնատուն էր կառուցում»։

Կիսվել էջում