Ազատ խոսք

«Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ»․ Ռոբերտ Ղուկասյան

«Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Կալավան Համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս, Այն ինչ կատարվեց երեկ շատ դժվար է ներկայացնել:
Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն Վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում էր ամեն ինչ(հենց այստեղ ես շոկ ապրեցի) ու այնպիսի տպավորություն էր, որ ինքը կանգնած էր գյուղի զարգացման գաղափարի ակունքներում:

Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ, որը հնարավորություն կտա Կալավանի փորձը տարածել Հայաստանի այլ բնակավայրերում: Իմ կյանքի վերջին 7 տարիների աշխատանքն ամենաբարձր մակարդակով գնահատվեց: 

Շնորհակալություն պարոն Փաշինյան-ին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է: Ամբողջովին գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը , որն ունեմ և՛ազգիս, և՛ Վարչապետի առջև: Անշուշտ, հանրության այսքան դրական արձագանքը քաջալերում և մեծ ուժ է տալիս: Անչափ շնորհակալ եմ»:

Կիսվել նյութով