Ժամանց

«Ինձ համար կարևորը իմ ընտանիքի և երեխաների հետ նշեմ»․ Այսօր Վահե Էնֆիաջյանի ծննդյան օրն է

«Ինձ համար կարևորը իմ ընտանիքի և երեխաների հետ նշեմ»։ Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծննդյան օրն է։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Էնֆիաջյանն ասաց, որ այսօր Ազգային ժողովում գործընկերների հետ նշելու է ծննդյան օրը, իսկ անակնկալներ սկսել են մատուցել դեռ կեսգիշերից. «Ժամը 12-ից սկսած, իմ տիկնոջ նախաձեռնությամբ, իմ ընկերների ու սանիկների մասնակցությամբ փոքրիկ հավաքույթ ենք ունեցել»։

Հարցին՝ ի՞նչ նվեր եք ստացել և ի՞նչ նվերներ եք նախընտրում ստանալ՝ պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար նյութական նվերը էական չէ և նշանակություն էլ չունի, այլ այն զգացողությունը, այն ցանկությունը, որ քեզ ուզել են ուրախացնել, բարի լիցքեր փոխանցեն և դրական լիցքեր նվիրեն։ Եթե նվեր նյութականի մասին եք խոսում, գիշերը նվեր թխվածք եմ ստացել»։

վահե էնֆիաջյան

Էնֆիաջյանը նշեց, որ ամենահիշվող ծննդրյան օրն իր համար եղել է ինքնաթիռում՝ երկնքում անծանոթ մարդկանց միջավայրում նշելը. «Դեկտեմբերի 23-ին, լույս 24 ինքնաթիռում էի և փաստորեն ծնունդս ինքնաթիռում դիմավորեցի, շատ հետաքրքիր, լավ միջավայր կար, ոչ միայն մտերիմ մարդկանց հետ այլ նաև այն մարդիկ, որոնց հետ տեղում ծանոթացանք և միասին օդանավի մեջ լավ նշեցինք»։

Այսօր երեկոյան ծննդյան օրը Էնֆիաջյանը նշելու է ընտանիքի հետ։ «Լավ առիթ է միասին լավ ժամանակ անցկացնելու։ Մեծ արարողություններ չեմ կազմակերպել, չեմ անելու, իմ ընտանիքի հետ եմ լինելու։ Ինձ համար երկրորդական է՝ տանը կնշենք, թե այլ տեղ, կարևորը իմ ընտանիքի և երեխաների հետ»։

Աղբյուր՝ armdaily.am

Կիսվել էջում