Շոու-բիզնես

Իմ պարտության խորհրդանիշ, գնա․ Ավետ Բարսեղյան

Իմ պարտության խորհրդանիշ, գնա․ Ավետ Բարսեղյան

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում գրել է.

«Իմ պարտության խորհրդանիշ,

իմ կեղծ հպարտության սահման ու նիշ, իմ սուտ երդում, խարդախության մեծ շքերթում հենց առջևից քայլող իմ գող, իմ սրբություն պղծող անխաչ, երջանկություն կռծող իմ հաչ, տհաճ իմ ձայն, անաճ իմ անձ, իմ անհոգի, անՏեր, նախանձ, իմ գանձը թերություն դարձրած՝ թերիս, իմ հայհոյանք՝ անվերջ լսվող իմ շուրթերից, վերից պատիժ իմ, գիժ իմ թունավոր, իմ ահավոր սարսափ, տանջանք իմ,

Ավետ Բարսեղյան

«ժանտախտ» ժամանակի խենթ զվարճանք իմ, իմ անջատված, իմ անԱստված, չարով պատված իմ երկրաշարժ, իմ վարժ խաբկանք, իմ մղձավանջ, իմ կույր աչքեր ու խուլ ականջ, անհայրենիք իմ ծակ տանիք, իմ աներկինք, իմ անարև օրվա խավար, անհավասար իմ հին կշեռք,

իմ խորը վերք, անելք իմ ճանապարհ, ուղի ու կյանք, աներազանք իմ ահազանգ, անվանք իմ սիրտ, անզարկ ու բիրտ, անԵս իմ Ես, իմ աներես, անճար իմ դարդ ու տմարդի իմ ապերախտ, իմ ախտ ու ցավ, իմ գլխացավ, իմ չար անբան, իմ ոչմի բան, իմ սխալ, սխալմունք, իմ անզգացմունք, իմ անՀիսուս, անհույս իմ հազ, իմ աներազ, նամազ անող անքահանա….

Գնա՛»:

Կիսվել նյութով