Աշխարհ

Իլոն Մասկի «մարսագնացը» ստացել է թռիչքներ կատարելու թույլտվություն

Իլոն Մասկի «մարսագնացը» ստացել է թռիչքներ կատարելու թույլտվություն

Այս մասին գրում է News.am-ը․ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ընկերությանը թույլ է տվել Starship տիեզերագնացի սուբօրբիտալ թռիչքները, որոնց իրագործման շուրջ աշխատում են Տեխասում ինժեներները եւ որը պետք է դառնա SpaceX-ի ամենածավալուն նախագիծը, գրում է HighTech+-ը՝ հղում անելով TechCrunch-ին:

FAA-ն պաշտոնապես թույլատրել է SpaceX-ին կատարել թռիչքներ, որոնց արդյունքում այժմ Starship նախատիպն իրավունք ունի թռիչք կատարել Բոկա-Չիկա մեկնարկային հրապարակից եւ վայրէջք կատարել հակառակ ուղղությամբ:

Թռիչքների բարձրությունը փաստացի սահմանափակ չէ, արտոնագիրը ծածկում է SpaceX-ի բոլոր պահանջմունքները Starship փորձարարական ծրագրի շրջանակում:

Իրականում, ընկերությունն արդեն իրագործել է մեկ թռիչքային փորձարկում ավելի վաղ, սակայն Starhopper-ի միջոցով, որը Starship-ի ավելի փոքր եւ պարզեցված կրկնօրինակն է: Դրա օգնությամբ են փորձարկվել Raptor շարժչի հնարավորությունները, որը պլանավորում են տեղադրել Starship-ի վրա:

SpaceX-ը կառուցել է 50 մետր բարձրություն ունեցող տիեզերանավերի մի քանի նախատիպեր, սակայն դրանցից ոչ մեկը թռիչք չի կատարել. նախ պետք էր իրականացնել հրդեհային եւ կրիոգենիկ փորձարկումներ, եւ երեք նախատիպն էլ կործանվել էին դրանց ընթացքում:

Շարժչի հրդեհակայունության հարցում վերջին ստատիկ փորձարկումն անցկացվել էր Բոկա-Չիկայում FAA-ի կողմից թույլտվություն ստանալու օրը:

Առաջիկա ծրագրերից մինչեւ 150 մետր բարձրության վրա փոքր թռիչք կատարելն է: Եթե փորձարկումը հաջողվի, նախատիպի հաջորդ տարբերակում կտեղադրեն ավելի շատ Raptor շարժիչներ եւ ավելի մեծ բարձրությամբ թռիչք կիրականացնեն:

Իլոն Մասկ
Կիսվել էջում