Մամուլ

Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, տան միակ որդի

Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, տան միակ որդի

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրազենային վիրավորումից մահացած Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, տան միակ որդին:

Լրատվական այս չոր տողերի մեջ մարդկային անչափելի ողբերգություն կա։

Բանակում հաճախ են սպանություններ լինում, նաև՝ սպանություններ Հայաստանի քաղաքներում և գյուղերում, հանրապետության ճանապարհներին ամեն օր մահվան ելքով ավտովթարներ են տեղի ունենում։

Հայաստանը շողուլից ընկել է, դարձել է գժանոց բաց երկնքի տակ, այս մեծ աղետից մարդկանց միտումնավոր շեղում են գինու, գարեջրի, խորովածի, ծաղկի,երգուպարի, մարզական և փառատոններով, «ֆիստիվառներով», պետբյուջեի 6 միլիոն դոլարով Հայաստան բերվելիք, թմրանյութ օգտագործող ռեփեր Սնուփ Դոգով»։

Կիսվել էջում