Աշխարհ

Թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Boeing 737 ինքնաթիռի հետ․ ինքնաթիռում 59 ուղևոր են, այդ թվում ՝ 6 երեխա

Թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Boeing 737 ինքնաթիռի հետ․ ինքնաթիռում 59 ուղևոր են, այդ թվում ՝ 6 երեխա

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Flightradar24» պորտալը:

Պորտալը նշում է, որ կապը կորցնելու պահին ինքնաթիռը եղել է 3000 մետր բարձրության վրա:

Boeing 737

Իդոնեզիայի իշխանությունն արդեն լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը: Ինքնաթիռում եղել է 59 ուղևոր, այդ թվում ՝ 6 երեխա, հաղորդում է ինդոնեզական Republika թերթը:

Օդանավը ուղևորվում էր Արեւմտյան Կալիմանտան նահանգի մայրաքաղաք Պոնտիանակ:

Կիսվել նյութով