Աշխարհ

Թուրք գեներալները հեռացրել են Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետին․ նա փախուստի մեջ է

Թուրք գեներալները հեռացրել են Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետին․ նա փախուստի մեջ է

WarGonzo Telegram-յան ալիքի Ստամբուլի աղբյուրները հաղորդել են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին:

Տեղեկություն կա, որ նա փախուստի մեջ է: Սադիկովը ծագումով Դերբենտից և իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիկովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով:

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի խոսում իր հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսեց նրանով զբաղվել: Մեկ ամիս առաջ Սադիկովը վեճ ունեցավ ժամանած թուրք խորհրդականների հետ:

Նա նույնիսկ կտրուկ արտահայտվեց Ադրբեջանի իշխանությունների մասին. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե՞ մեր կանանց նույնպես տանք», – ասել է նա խորհրդակցության ժամանակ:

Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», – գրում է ալիքը:

Կիսվել նյութով