Աշխարհ

Իսրայելը Ադրբեջան է ուղարկում զենք զինամթերքով բեռնված օդանավեր

Իսրայելը Ադրբեջան է ուղարկում զենք զինամթերքով բեռնված օդանավեր։ Այս մասին պաշտոնական տեղեկությունների վրա հիմնվելով գրում է Al-Arabya-ն։

Պարբերականը նշում է, որ ուշագրավ է այն, որ Իսրայելը այդ օդանավները ուղարկում է Ադրբեջան այն դեպքում, երբ հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում ընթանում են թեժ մարտեր։

Պարբերականի խոսքով մարտերը արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են, և հայտարարությունները, որոնք հնչել են երկու կողմերից, վկայում են այն մասին, որ այն կարգավորվելու հեռանկար դեռ չունի։

Պարբերականը անդրադարձել է նաև սիրիացի և թուրք վարձկանների մարտերում ներգրավելու հետ կապված լուրերն։ Պարբերականը նաև ներկայացրել է վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության սրացման հետ կապված իրադարձությունների ընթացքը և Երևանի և Բաքվի հայտարարությունների և գործողությունների վրա հիմվելով։

Կիսվել նյութով