Աշխարհ

Թուրքիայի առողջապահության նախարարությունը խոսել է Էրդողանի վիճակի մասին

Թուրքիայի առողջապահության նախարարությունը խոսել է Էրդողանի վիճակի մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի առողջական վիճակը, ովքեր վարակվել են «օմիկրոնով», լավ է, չի խանգարում նրանց աշխատանքին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

rejep erdogan

Ավելի վաղ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը եւ իր կինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, հիվանդությունը, Թուրքիայի ղեկավարի խոսքով, թեթեւ է ընթանում։

«Նրանց առողջական վիճակը բավական լավ է, չի խանգարում նրանց աշխատանքին։ Եւս մեկ անգամ լավագույն մաղթանքներս եմ հղում նրանց»,- գրել է Կոջան Тwitter-ում:

Կիսվել նյութով