ՄամուլՏեսանյութ

Թող Զախարովան իր դարդերով տապակվի․ Ալեն Սիմոնյան

Թող Զախարովան իր դարդերով տապակվի․ Ալեն Սիմոնյան

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական բարաբերություններում նկատվող լարվածությանը:

«Հարցերը հետեւյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը:

Մեր 120 հազար  հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ:

Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, եւ ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, եւ երրորդ՝ ամենակարեւորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ սա է լարվածությունը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա չցանկացած արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօերին արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»: 

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում