ՄամուլՏեսանյութ

«Ադրբեջանը զորք է կուտակում». Փաշինյան

«Ադրբեջանը զորք է կուտակում». Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է սահմանային վերջին լարվածությանը.

«Ռազմաքաղաքական իրավիճակը սրվել է։ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասել է Փաշինյանը: Նա խոսել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին.

«Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի ու ՀՀ-ի՝ նոր ռազմական սադրանք ձեռնարկելու հնարավորությունը… Միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում