ՄամուլԱշխարհ

Այլևս հնարավոր չի լինի ցածր ապրանքներ գնել Wildberries-ից

Այլևս հնարավոր չի լինի ցածր ապրանքներ գնել Wildberries-ից

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Wildberries-ի մամուլի բաժնի պատասխանատուներից։

Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալները, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգում: Մնացած աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս։

Ընկերության համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, և մեր ռազմավարության մեջ, մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան:

Wildberries-ը շարունակում է իր հարթակը տրամադրել հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար։ Այսպիսով, 2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից իրացվել է 4,5 մլրդ դրամի արտադրանք։

Կիսվել էջում