Մամուլ

«Թշնամին Վարդենիսի հատվածում վրաններ է տեղադրում»

«Թշնամին Վարդենիսի հատվածում վրաններ է տեղադրում»

Ռազմագետ Կարեն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենիսի հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում․․․ Չփորձեք ասել, թե լկտի սուտ է»։

vranner

Նշենք, որ ըստ ՊՆ տարածած հաղորդագրության՝ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։

Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։

Կիսվել էջում