Օգտակար

Թթու դրած վարունգի գաղտնի հատկությունները

Թթու դրած մթերքները ոչ միայն օգտակար են օրգանիզմին, այլև զարմանալի ազդեցություն կարող են ունենալ մտքի վրա:

Smithsonian պարբերականի տվյալներով՝ դրանք անուղղակիորեն կարող են ազդել նևրոզի և անհանգստության զգացողության վրա:

Քանի որ կաթնաթթվային մթերքները հարուստ են պրոբիոտիկներով, դրանք դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա:

Չնայած հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, սակայն գիտնականների կարծիքով՝ առողջ ստամոքսը հանգեցնում է էլ ավելի առողջ ուղեղի և նկատելիորեն նվազեցնում է անհանգստաության մակարդակը: Պրոբիոտիկները նաև ամրացնում են իմունային համակարգը:

Ամեն դեպքում թթու դրած վարունգը շատ համեղ է և պատճառ չկա դրանից հրաժարվելու:

Կիսվել նյութով