Մամուլ

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 1 կգ ոսկի է հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի օդանավակայանում հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա իրեր, հայտնում է:

Գործակալության պարզաբանմամբ` խոսքը 1,1 կիլոգրամ ոսկյա, ինչպես նաև ավելի քան 73,3 գրամ  արծաթյա զարդերի մասին է:

Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար):

Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել էջում