ՄամուլՏեսանյութ

Ընդդիմությանը մանդատից զրկելու գործընթաց ենք սկսելու, շատ խիստ եմ տրամադրված․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմությանը մանդատից զրկելու գործընթաց ենք սկսելու, շատ խիստ եմ տրամադրված․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին չներկայանալու դեպքում ընդդիմադիր պատգամավորները հնարավոր է զրկվեն իրենց մանդատներից։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Չեմ կարծում, որ մենք եւս մեկ անգամ իրենց հնարավորություն կտանք անհետեւանք ամբողջ ժամանակահատված Ազգային ժողով չգալ։ Ես չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Շատ խիստ եմ տրամադրված։ Սա օրենքի պահանջն է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցները կամ Հայաստանի քաղաքացիները չեն քննադատի իշխանությանը, եթե իրենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց սկսեն։

alen simonyan

«Իրենք կարող են շատ բան ասել, բայց իրենք որեւէ կերպ չեն սպասարկում իրենց ընտրողների շահերը։ Ես վստահ եմ՝ եթե նորից ընտրություններ լինեն, իրենցից որեւէ մեկն այս դահլիճում չի հայտնվի։ Եթե իրենք բոյկոտում են ԱԺ-ն, ինչո՞ւ են խորհրդի նիստում մի քանի քննարկման հարց առաջարկել։ Հիմա իրենք բոյկոտո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների՝ Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը, որը վիճարկում էր ԱԺ նախագահի ընտրությունը, մերժվել է, ինչից հետո իրենք որոշումը չեն բողոքարկել․ «Սա նշանակում է, որ այն որեւէ կերպ չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում