Աշխարհ

Էրդողանը պատասխանել է Բայդենին

Էրդողանը պատասխանել է Բայդենին

Ցեղասպանության թեման կարելի է բարձրացնել ԱՄՆ նկատմամբ՝ սկսած հնդկացիների կոտորածից մինչեւ Իրաքի եւ Վիետնամի պատերազմներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը։

«Եթե դուք ասում եք ցեղասպանություն, ապա նայեք ինքներդ ձեզ։ Հնդկացիների մասին խոսելու կարիք չկա, ամեն բան շատ հայտնի է։ Այնպես ոչ չեք կարողանա «ցեղասպանություն» պիտակը կպցնել Թուրքիային։

biden

Իսկ ԱՄՆ մասով բազմաթիվ հարցերով կարելի է քննարկումներ անցկացնել՝ սկսած Վիետնամից մինեւ Իրաք»,- ասել է Էրդողանը, հայտարարելով, որ հայկական կողմը չունի կոնկրետ ապացույցներ, ինչպես նաեւ չկա միջազգային դատարանի որոշում։

Կիսվել նյութով