Աշխարհ

Էրդողանը կրկին անդրադարձել է Հայաստանին ու Արցախին

Էրդողանը կրկին անդրադարձել է Հայաստանին ու Արցախին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախի և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։

Խոսելով արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից, Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է, գրում է Ermenihaber-ը։

«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքցնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանիի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք:

Էրդողան

Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»:

Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղաքական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է.

«Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:

Նշենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։

Կիսվել նյութով