Աշխարհ

Էստոնական նավը պայթել է Օդեսայի մոտ

Էստոնական նավը պայթել է Օդեսայի մոտ

Էստոնական Helt բեռնանավը խորտակվել է ուկրաինական Օդեսա քաղաքի ափերի մոտ պայթյունից հետո, անձնակազմի ճակատագիրն անհայտ է, հայտնել է տրանսպորտային կառավարման ista Shipping Agency-ն։

Նավը կարող էր ականի վրա պայթել, ենթադրել է ընկերության մենեջեր Իգոր Իլվեսը, փոխանցում է ТАСС-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

helt nav

«Նավն ամբողջությամբ խորտակվել է։ Անձնակազմի երկու անդամ լաստանավում են, ևս չորսը անհետ կորել են»,- հայտնել է նա։

Կիսվել նյութով