Մամուլ

Էջմիածնեցի կինը, ով մասնակցել էր հայտնի նշանդրեքին՝ առողջացել և տուն է գնացել

Էջմիածնեցի կինը, ով մասնակցել էր հայտնի նշանդրեքին՝ առողջացել և տուն է գնացել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած, հայտնի նշանդրեքին մասնակցած կինը վաղուց առողջացել է եւ գնացել տուն։

Ինչպես նաեւ իր հետ փոխկապակցված անձինք, որոնք եւս մեկուսացվել էին եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, եւս առողջացած դուրս են գրվել։

Նշենք, որ կինը ախտորոշվելու նախորդ օրը՝ մարտի 8-ին մասնակցել էր նշանադրության Էջմիածնի ռեստորաններից մեկում։

Կիսվել նյութով