Աշխարհ

Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում

Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում

Օգոստոսի 2-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրաէներգիայի չնախատեսված համատարած անջատումներ են գրանցվել, – հայտնում է Ermenihaber-ը։ 

Մասնավորապես Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Գազիանթեփ, Քոնյա, Բուրսա, Ադանա, Մերսին, Քրքլարելի, Հաթայ, Ուշաք, Մանիսա և էլի մի շարք քաղաքներ մնացել են առանց էլեկտրական էներգիայի։

Մինչ սոցցանցերում քաղաքացիները բողոքի ալիք են բարձրացրել, էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատու ընկերությունների ինտերնետային կայքերը խափանվել են, իսկ ընկերությունները որևէ մեկնաբանություն չեն արել։

turkia stambul

Էլեկտրամատակարարման ընկերություններից միայն BEDAŞ-ն ու UEDAŞ-ն են բնակիչներին բջջային հաղորդագրություններ ուղարկել՝ տեղեկացնելով, որ անջատումների պատճառը ծագած տեխնիկական խնդիրներն են։

Իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ վերջին շրջանում երկրում օդի ջերմաստիճանը նորմայից զգալիորեն բարձր է, ինչի հետևանքով էլ վերջին շաբաթների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը ռեկորդային մակարդակի է հասել։

Նախարարությունը նշել է, որ մասնակի անջատումները պայմանավորված են հենց այդ հանգամանքով և հավաստիացրել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը արդեն վերականգնվել է։

Կիսվել էջում