ՄամուլՏեսանյութ

Զինվորականների հայտնի տեսանյութը Տավուշի մարզի Այգեձոր գյուղից է․ Դանիել Իոաննիսյան (Տեսանյութ)

Զինվորականների հայտնի տեսանյութը Տավուշի մարզի Այգեձոր գյուղից է․ Դանիել Իոաննիսյան (Տեսանյութ)

Փաստերի ստուգման հարթակը անդրադարձել է վերջին օրերին ակտիվորեն տարածված այն տեսանյութին, որը ներկայացվում էր որպես զինծառայողների ուղղորդված քվեարկության ապացույց։

Համացանցում և լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողները քվեախցիկից պատրաստի ծրար են վերցրել և դուրս եկել»։

Տեսանյութում երևում էր անհայտ տեղամասի տեսախցիկի տեսագրության մի հատված, որը ներկայացվում էր որպես զինծառայողների ուղղորդված քվեարկության ապացույց։

Հրապարակումներում, մասնավորապես, նշվում էր, որ «քվեարկության ընթացքը տևում է մի քանի վայրկյան, քանի որ զինծառայողների միակ գործողությունը քվեաթերթիկով պատրաստի ծրարը վերցնելն ու դուրս գալն է»։

zinvorner qvearkutyun

Տարածվող հրապարակումներից և ոչ մեկում, սակայն, չէր նշվում տեսանյութում երևացող տեղամասի համարը։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությանը՝ փորձելով գտնել տվյալ տեղամասն ու տեսանյութն ամբողջությամբ։ 

Դիտորդական առաքելությունը ռուսաստանյան «Գոլոս» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, անցնելով բոլոր տեղամասերի տեսանյութերով, կարողացել է հայտնաբերել տեսանյութում երևացող տեղամասը և ամբողջական տեսանյութը, որը փոխանցվել է մեզ ուսումնասիրության։ 

Այսպես, տեսանյութն իսկապես արվել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը։ Տեսանյութում երևացող տեղամասը Տավուշի մարզի Այգեձոր գյուղում է՝ 38/36։ Այստեղ քվեարկել են մոտակա զորամասի զինծառայողները։

Մանրամասները՝ Fip.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով