Մամուլ

Զինված, ավազակային հարձակում Երևանում․ Գայի պողոտայում թալանել են ինտերնետ ակումբը․ ժամանել է Երևանի քրեականի պետը

Զինված, ավազակային հարձակում Երևանում․ Գայի պողոտայում թալանել են ինտերնետ ակումբը․ ժամանել է Երևանի քրեականի պետը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այդ օրը, ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձը զենքի նմանվող առարկայով մուտք է գործել Գայի պողոտայում «Տաշիր պիցայի» դիմացի մայթում գործող ինտերնետ ակումբ և զենքի նմանվող առարկայով, սպառնալիքի տակ, դրամարկղից հափշտակել այնտեղ եղած գումարն ու դիմել փախուստի։

vostikanutyun beretner

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալի անձը ճշտելու, նրան, գողոնը և հանցագործության գործիք՝ զենքի նմանվող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով