ԱշխարհՄամուլ

Զիմբաբվեից հետ ենք․ հրապարակվել է աշխարհի բանակների վարկանիշը, որ տեղում է Հայաստանը

Ամերիկյան «Global Firepower» կայքը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը, որը գլխավորում է ԱՄՆ-ն։

Ռուսաստանը 2-րդ տեղում է, իսկ Չինաստանը՝ 3-րդ: 10-նյակը եզրափակում է Իտալիան։

Ընդհանուր առմամբ 60 գործոն է հաշվի առնում յուրաքանչյուր երկրի ռազմական հզորությունը որոշելու համար: Դրանք են՝ անձնակազմի քանակը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլն։

ashxarhi banakner

Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը: Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են  համապատասխանաբար 59-րդ և 84-րդ տեղերը։

banakner
Կիսվել էջում