Աշխարհ

Զելենսկու դեմ ավելի քան 10 մահափորձ է կատարվել

Զելենսկու դեմ ավելի քան 10 մահափորձ է կատարվել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկու դեմ ավելի քան 10 մահափորձ է կատարվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր արտասահմանյան գործընկերները խոսում են երկու-երեք փորձի մասին։ Կարծում եմ, որ նման փորձեր եղել են մեկ տասնյակից ավելի։ Որովհետև մենք անընդհատ օպերատիվ տեղեկատվություն ունենք, որ կան որոշ դիվերսիոն-հետախուզական խմբեր, որոնք ցանկանում են մտնել կառավարական թաղամաս և այլն»,- ասել է նա։

Zelenski 2

Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինայում կա հզոր հետախուզական ցանց և դիվերսիոն-հետախուզական խմբեր։

«Այսինքն՝ մենք հասկանում ենք բոլոր ծրագրերը, և մեր հակահետախուզական ծառայություններն աշխատում են դրանց վրա»,- հավելել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը։

Կիսվել էջում