Աշխարհ

Զելենսկին հայտարարել է ուկրաինացի զոհված զինծառայողների թիվը

Զելենսկին հայտարարել է ուկրաինացի զոհված զինծառայողների թիվը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1300 զինծառայող է զոհվել Ուկրաինայում պատերազմի 16 օրերի ընթացքում, փոխանցում է Unian.net-ը։

«Ինչ վերաբերում է Իսրայելին եւ վարչապետ Բենեթին։ Մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում ինչ-որ մեկի միջնորդությանը, բայց ես պարոն Բենեթին չեմ ասում ինչ-որ մեկը, որովհետեւ կարծում եմ, որ նա կարող է կարեւոր դեր խաղալ։

rus ukraina lrutyun

Նախ այն պատճառով, որ Իսրայելն այդպիսի երկիր է։ Նրանում շատ պատմություն կա, եւ զուգահեռներն էլ շատ են… Մենք խոսել ենք պարոն Բենեթի հետ, եւ ես նրան ասել եմ, որ սխալ է եւ ոչ կառուցողական հանդիպել Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում։

Սրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք ըմբռնում գտնել պատերազմը դադարեցնելու համար։ Կարծում եմ արդյոք ես, որ Իսրայելը, հատկապես Երուսաղեմը, կարող է նման կետ լինել։ Կարծում եմ, որ՝ այո»,- ասել է նախագահը։

Կիսվել նյութով