ԱշխարհՏեսանյութ

Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին (Տեսանյութ)

Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին (Տեսանյութ)

Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որում հորդորել է խուճապի չմատնվել «ռուսական սպառնալիքի» մասին լուրերից։

«Պատերազմը շարունակվում է արդեն ութերորդ տարին, հիմա խուճապի, իրավիճակը սրելու, հնդկաձավար և լուցկի գնելու ժամանակը չէ»,- ասել է նա։ Ուղերձի տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

donbas

Պետության ղեկավարն ասել է, որ երկիրը պատերազմ չի ցանկանում, բայց «պատրաստ է պաշտպանության»: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կողմից հարձակման մասին լուրերն իրականում «հարձակում են» ներդրողների և բիզնեսի վրա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում