ԺամանցՇոու-բիզնես

«Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` ընտանեկան կյանքի և սկեսուրի հետ հարաբերությունների մասին (Ֆոտոշարք)

Սոս Ջանիբեկյան-Մադոննա Հարությունյան զույգը հայկական շոու բիզնեսում ամենաքննարկվողներից է։ Նախորդ տարի զույգը դուստր ունեցավ ու չնայած շատերը չէին հավատում նրանց հարաբերությունների երկարատևությանը, վայելում են ընտանեկան կյանքի ջերմությունը։

Որպես կանոն` Մադոննան երկար չի խոսում Սոսի հետ հարաբերությունների ու ընտանիքի մասին։ Ասում է` դժվար է խոսել այն ամենի մասին, ինչը զգայական դաշտում է։ Այս անգամ, սակայն, բացառություն է արել։ Նորաթուխ մայրիկը Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում խոսել է ոչ միայն ընտանեկան կյանքի, դստեր ու նրա ծննդից հետո եղած փոփոխությունների մասին, այլև տրամադրել նոր ֆոտոշարքը 6 ամսական դստեր հետ։

-Մադոննա, երեխայի ծնունդը կյանքը գլխիվայր փոխում է։ Դու բավականին երիտասարդ տարիքում մայրիկ դարձար։ Քո կյանքն ինչպե՞ս փոխվեց Անաիսի ծննդից հետո։ Պատրա՞ստ էիր այդ փոփոխություններին։

-Մինչև երեխա ունենալը քեզ թվում է` պատրաստվում ես. ծննդատուն գնալու ճամպրուկդ պատրաստ է, երեխայի սենյակի բոլոր դետալներն իրենց տեղում են և, կարծես թե, մաման գիտակցում է, որ շուտով երեխա է ունենալու, ամեն ինչ պլանավորել է։ Մինչդեռ երեխայի ծննդից հետո պարզվում է, որ իրականում մաման պատրաստ չէ, չի պատկերացրել, թե իրենից ինչ է ներկայացնում երեխայի պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ բացառություն չեն նույնիսկ այն ծնողները, որոնք երկար տարիներ պլանավորում են երեխա ունենալ։

Մադոննա

–Երեխան շատ փոքր էր, երբ անցար աշխատանքի։ Հեշտությա՞մբ սովորեց քեզնից հեռու մնալ։

– Ես իրեն կամաց-կամաց սովորեցրի մնալ առանց ինձ։ Սկզբում շաբաթը 3 անգամ եթերի էի գնում, որն ինձնից պահանջում էր 2-3 ժամվա բացակայություն տանից։ Եվս մեկ ամիս հետո անցա աշխատանքի 6 ժամանոց գրաֆիկի։ Եթե դա կտրուկ լիներ, երեխայի համար սթրեսային կլիներ, բայց անցումը շատ կտրուկ չէր, և երեխաս սովորեց, որ մայրիկը որոշ ժամանակով բացակայում է տանից։ Չէ՞ որ Եվրոպայում, ԱՄՆ-ում շատ կանայք մայրանալուց հետո շարունակում են աշխատել, և դա բացասական ազդեցություն չի ունենում երեխայի վրա։

–Երեխայի ծնունդը հստակ փոփոխություններ է բերում զույգի կյանք։ Ընդ որում` ոչ միայն միավորում է, այլև որոշակի բարդություններ բերում։ Հաճախ ամուսինը սկսում է բողոքել, որ կնոջ ուշադրությունը կիսվել է։ Փոքրիկի ծնունդն ինչպե՞ս ազդեց քո և Սոսի հարաբերությունների  վրա։

madonna

–Համաձայն եմ, բայց Սոսը չի բողոքում, որ իմ ուշադրությունը կիսվել է։ Իր առօրյան էլ է շատ հագեցած։ Գուցե պատճառն այն է, որ մենք համախմբվել ենք մի նպատակի շուրջ և եսակենտրոնացում չունենք։ Մենք քայլում ենք մի ուղղությամբ և նման հարցերը խնդիր չեն դառնում մեզ մոտ։

–Շատերը չէին հավատում, որ ձեր ընտանիքը կձևավորվի։ Արտաքին աշխարհի ընկալումն այլ էր, երկուսիդ էլ ժամանցի մարդ էին համարում, որոնք կհոգնեն ընտանեկան կյանքից։ Ինքդ ձեր ընտանիքի ինստիտուտը ձևավորված համարո՞ւմ ես։

–Եթե կա ընտանիքի ինստիտուտ, նշանակում է` տարիների ընթացում այն պետք է էվոլյուցիա ապրի և երբևէ չի կարող վերջնական ձևավորված համարվել։ Ամեն ամիս, ամեն տարի ինչ–որ  բան կփոխվի։ Ընտանիքում ամեն մեկը նոր բան կսովորի, իրար կհարմարվեն, կհասկանան` ինչպես առաջ գնալ։

sos janibekyan

Ինչպես յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք, մենք էլ ունենում ենք խնդիրներ։ Մեր ընտանիքում ավելացել է նոր մարդ` Անաիսը, որը որոշում է, թե ինչն ինչպես պետք է անենք և լավ իմաստով կառավարում է մեզ։ Մենք հաղթահարում ենք  բոլոր խնդիրները, որպեսզի շարժվենք նույն ուղղությամբ։

– Երկուսուկես տարի է, ինչ դու ու Սոսը միասին եք։ Բոլոր զույգերի կյանքում էլ պարբերաբար լինում են բարդ փուլեր։ Ձեզ համար ո՞րն է եղել ամենաբարդ փուլը։

–Երևի թե, հղիությանս շրջանը, որովհետև ես շատ խոցելի էի։ Այլ կերպ էի ընկալում այն ամենը, ինչ ինձ հետ կատարվում էր։ Այդ ժամանակ ես ու Սոսը նույն տարերքի մեջ չէինք։ Նա ավելի շատ կենտրոնացել էր նոր բիզնես հիմնելու մտքի վրա, որպեսզի ընտանիքին  ու երեխային կարողանա ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Դա տեսնելով ու գնահատելով` փորձում էի ոգեշնչել իրեն, բայց ինքս ավելի խոցելի ու նուրբ էի, ինչպես յուրաքանչյուր հղի կին։ Նույն իրավիճակը, որ հիմա կամ մինչև հղիությունս այլ կերպ կընկալեի, այդ ժամանակ այլ կերպ էի ընդունում` իրականությունից կտրված։

ընտանեկան կյանք

Ավելի շատ ուշադրություն էի ուզում։ Դա է եղել ամենաբարդ փուլը, բայց իսկապես կապված էր իմ հոգեվիճակ հետ։ Ես առողջ դատողություն ունեմ յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, բայց այն ժամանակ լրիվ այլ մարդ էի։ Երեխայի ծննդից հետո`  մինչև աշխատանքի անցնելը, դեռ այդ հոգեվիճակում էի, նույնիսկ, կրկնակի ուժով։ Հիմա արդեն ամեն ինչ նախկինի պես սառն եմ դատում։

madonna2

–Մեր հարցազրույցում Սոսը նկատել էր, որ գտավ մարդու, որն իր առաջ սահմաններ չի դնում։ Իր տեսակն իմանալո՞վ ես զիջումների գնում, թե՞ տեսակով հենց այդպիսին ես…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով