Աշխարհ

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում

Բրազիլիայում 15 ուղևորների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում։ Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Mail Online պորտալը։

Ծեծկռտուքը սկսվել է բրազիլական Սալվադոր քաղաքից Սան Պաուլո թռչող Gol Airlines ավիաընկերության ինքնաթիռում: Կինը ուղևորներից մեկին խնդրել է փոխել իր հետ նստատեղերը՝ հատուկ կարիքներով երեխայի կողքին նստելու համար։ Մերժում ստանալով՝ նա հարձակվել է իր զրուցակցի վրա։

15 ուղևորուհիների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են կանայք քաշում միմյանց մազերից, հրում ու բղավում, իսկ բորտուղեկցորդուհիները փորձում են դադարեցնել կոնֆլիկտը:

Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է երկու ժամով, իսկ բոլոր մասնակիցներին դուրս են բերել ինքնաթիռից։

Տեսանյութը՝ այստեղ

Share