Մամուլ

Երևանում Toyota Camry-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում Toyota Camry-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել  ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

camry avtovtar

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել  6 անչափահասա երեխաների, ովքեր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ:

camry

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել էջում