Մամուլ

Երևանում 30-ամյա քաղաքացին ցած է ընկել 10-րդ հարկից ու մահացել

Երևանում 30-ամյա քաղաքացին ցած է ընկել 10-րդ հարկից ու մահացել

Այսօր՝ մարտի 15-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 10-րդ հարկի բնակարանի բնակիչ 30-ամյա Անուշավան Ք.-ն է:

ցած նետվել պատուհանից

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք տեղի ունեցածը ինքնապանություն է, թե դժբախտ պատահար, քանի որ նա կամ իրեն նետել է կամ անզգուշաբար վայր է ընկել 10-րդ հարկի պատշգամբի բաց պատուհանից:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել նյութով