Մամուլ

Երևանում 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել է

Երևանում 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել է

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։

պատուհանից նետվել

Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։

Այս պահին նշված վայրում աշխատում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնապանության փորձ է, թե դժբախտ պատահար:

Կիսվել նյութով