Մամուլ

Երևանում վթարի են ենթարկվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները

Երևանում վթարի են ենթարկվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Մարշալ Բաբաջանյան և Ալմա Աթի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի ՊՆ 102 համարանիշի և վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

papikyan anvtangutyun

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Այդ ավտոմեքենայով շրջում են Սուրեն Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Կիսվել էջում