Մամուլ

Երթուղայինում տեղի ունեցած սպանության գործով որոշում է կայացվել (Տեսանյութ)

Երթուղայինում տեղի ունեցած սպանության գործով որոշում է կայացվել (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ 54-համարի երթուղայինում տեղից ունեցած սպանության գործով որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը):

«Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»:

gazel spanutyun

Եվ ահա Գարեգին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թիվ 54 երթուղային միկրոավտոբուսի մեջ, ապօրինաբար Արման Մերուժանի Հունանյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Բաղդասարյանը կալանավորված է եւ նախաքննական մարմինը քրեական գործով որոշում է կայացրել եւ նախաքննության ավարտ է հայտարարել:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում