Ազատ խոսք

«Երեխաները թքած ունեն ձեր որոշումների վրա, նրանք խաղալ են ուզում. ինչպես եք վերահսկելու նրանց չարաճճի վարքը»

«Երեխաները թքած ունեն ձեր որոշումների վրա, նրանք խաղալ են ուզում. ինչպես եք վերահսկելու նրանց չարաճճի վարքը»

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Մի հետաքրքիր հարց: Ինչպես են պատրաստվում վերահսկել տասնյակ հազարավոր երեխաների (6-12 տարեկան) «անօրեն» վարքը դպրոցներում, եթե, օրինակ, երեխաները սկսեն մասսայական դիմակները հանել, վազվզել և դասամիջոցներին չարաճճիություն անել:

Դուք հասկանում եք, որ այդ տարիքի երեխաները շատ բարձր գագաթից թքած ունեն ձեր որոշումների, տուգանքների և առողջապահության նախարարի վրա: Նրանք երեխա են և խաղալ են ուզում: Ու աշխարհում դեռ ոչ ոք չի կարողացել այդ հարցում նրանց դեմն առնել: ԴՈՒՔ ԷԼ ՉԵՔ ԿԱՐՈՂ» :

Կիսվել էջում