ԱշխարհՇոու-բիզնես

«Եվրատեսիլ» 2020-ը պաշտոնապես չեղարկվեց

«Եվրատեսիլ» 2020-ը պաշտոնապես չեղարկվեց

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են երգի միջազգային մրցույթը չեղարկելու մասին: Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է: Այս մասին մրցույթի կազմակերպիչները պաշտոնական հաղորդագրություն են տարածել։

«Հեռարձակողների եվրոպական միությունը բարդ որոշում է կայացրել, միջոցառումն անցկացնել հնարավոր չէ»,- ասվում է հրապարակման մեջ:

«Եվրատեսիլն» այս տարի պետք է անցկացվել հոլանդական Ռոտերդամում, մայիսի 12-16-ը:

Հայաստանը ներկայացնելու էր Աթենա Մանուկյանը։

Աթենա Մանուկյան
Կիսվել նյութով