Մամուլ

Եվս մի քայլ և մենք կունենանք այն, ինչի մասին վաղուց երազում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Եվս մի քայլ և մենք կունենանք այն, ինչի մասին վաղուց երազում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բան չմնաց այս համազգային նշանակության նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Եվս մի քայլ և մենք կունենանք այն, ինչի մասին վաղուց երազում ենք և այն կկոչենք ամենամեծ երազողներից մեկի անունով»։

anodachu sarq

Խոսքը գնում է ԱԹՍ-ների օդանավակայան սարքելու մասին, որը անվանվելու է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծագույն գործիչ, լուսահոգի Կարեն Վարդանյանի անունով։

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանը կծառայի որպես ՀՀ-ում գործող և ապագայում մեկնարկվող ԱԹՍ խմբակների և մասնագիտական ընկերությունների կենտրոն, որտեղ պատանիներին կփոխանցվեն համապարփակ ինժեներական գիտելիքներ և անհրաժեշտ գործնական հմտություններ։

ԱԹՍ օդանավակայանը հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման և նորարարական մշակույթի տարածման գործում, կնպաստի մեր ազգային անվտանգության ամրապնդմանը։

Կիսվել նյութով