ՄամուլՏեսանյութ

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ. Սերժ Սարգսյան

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ. Սերժ Սարգսյան

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավարն Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց,. «Այս երեք տարիների ընթացքում  մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաեւ կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ եւ մրցունակ թիմ, եւ պայքարելու ենք մեր ազգային եւ ուժեղ պետության համար:

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել:

margarit esayan 1

ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված եւ ազնիվ»:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն սատարելու համար. «Ես ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչեւ դատական նիստի ավարտը, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այս իրավիճակում, ունի նաեւ բազմաթիվ այլ գործեր: Ուզում եմ բոլորս միասին գոչենք՝ կեցցե Հայաստանը»,-ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով