Ազատ խոսք

«Ես տեսել եմ Ձեր ռեսուրսները և չեմ գայթակղվել». համացանցը ծաղրում է Արփինե Հովհաննիսյանի գրառումը

«Ես տեսել եմ Ձեր ռեսուրսները և չեմ գայթակղվել». համացանցը ծաղրում է Արփինե Հովհաննիսյանի գրառումը: ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին:

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման վերջում՝ որպես հետգրություն, ավելացրել էր. «Եթե տղայի (նկատի ունի կալանավորված Նարեկ Մութաֆյանին-խմբ.) հանդեպ որևէ հետապնդում իրականացվեց, ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը»։

Առավել ուշ նա իր այս հետգրությունը հեռացրեց գրառման միջից, թեև այն մնացել է խմբագրման պատմության մեջ:

arpine hovhannisyan 1

Արփինե Հովհաննիսյանի սկանդալային գրառման խմբագրման պատմությունը։ Չնայած դրան՝ այս արտահայտությունը դարձել է համացանցի օգտատերերի հումորային քննարկման թեմա:

arpine hovhannisyan 3

«Ես տեսել եմ Ձեր ռեսուրսները և չեմ գայթակղվել». համացանցը ծաղրում է Արփինե Հովհաննիսյանի խոսքերը։

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով