ՄամուլՏեսանյութ

Ես համարում եմ, որ ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր. Փաշինյանը չի կարա որոշի, ուղղակի հրաման ա տվել (Տեսանյութ)

Ես համարում եմ, որ ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր. Փաշինյանը չի կարա որոշի, ուղղակի հրաման ա տվել (Տեսանյութ)

Պետրոս Ղազարյանի հյուրն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է:

«Ես համարում եմ, որ ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր։ Փաշինյանը չի կարա որոշի, ուղղակի հրաման ա տվել մոբիլիզացիա անելու: Այսինքն՝ դա հետո նախարարն ա էդ մոբիլիզացիան անում, կազմակերպում, շտաբի պետը բաշխում ա:

Այսինքն՝ Փաշինյանը եթե հատուկ կարգադրություն չաներ, որ թույլ տար մոբիլիզացիա անել, ուրեմն ինքը մեղավոր կլիներ: Փաշինյանը կլինի, թե մի այլ անձ, կապ չունի՝ ով ա…:

Եթե նա թույլ ա տվել մոբիլիզացիա անելու, նման հրաման ա տվել, որ արվի, ապա մնացածն արդեն գեներալներն են. եթե նրանք ոչ պատրաստի մարդկանց տարել են առաջին գիծ, ապա դրանում գեներալներն են մեղավոր: Եթե հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել ու էդ շատբի պետը, նախարարը ոչ մի բան չի ձեռարկել, կամ չի զեկուցել իրա վերադասին…, եթե զեկուցել են, ուրեմն քաղաքական ղեկավարն ա մեղավոր, եթե չեն զեկուցել, իրանք են մեղավոր։

Սամվել Բաբայան Արայիկ Հարությունյան

«Սկսենք նրանից, որ բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմին, այլ՝ ոչ մի բանի: Բանակ ասելը նենց մի քիչ չափազանցված ենք ասում: Էսօր տասնյակ քրգործեր են հարուցվել ՄՈԲ-ի վրա:

Մենք հույս ունեինք, որ ՄՈԲ-ը կհավաքենք, կհզորացնենք բանակը և կկարողանանք մարտնչել, պաշտպանվել: Բայց պարզվեց, որ ՄՈԲ-ը չկարողացավ, խուճապի մատնվեցին, փախան և այլն, և այլն …, ավելի վատ սցենար դառավ, քան ինչը որ պիտի լիներ:

Պատճառն այն էր, որ ժամանակին երբ մարդը ծառայել ա, 10, 15 տարի առաջ, էդ մարդը իր ծառայության ժամանակ ընդհանրապես կրակայինում եղել ա, թե չի եղել, պատրաստված ա, թե չէ. ես ձեզ հավաստիացնում եմ, որ ամենաշատը 3 պատրոն կարողա կրակարծ լինի:

Ես քննչական վարչությանն ասել եմ, որ էդ մարդկանց նկատմամբ մինչև գործ հարուցելը մի հատ հարցրեք՝ որտեղ են ծառայել և ընդհանրապես կրակայինում քանի անգամ են եղել, որ պարզ լինի իրավիճակը, որովհետև չի կարա 6, 7 կամ 10 հազար մարդ էդ վիճակում լինի:

Մարդը վախում ա, եթե զենքին չի տիրապետում, ինչ էլ ուզում ես արա, վախենալու ա: Մենք ՄՈԲ-ի պատրաստություն ընդհանրապես չենք տեսել»,- եթերի ընթացքում ասաց Բաբայանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում