Մամուլ

«Ես դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»․ Սասուն Միքայելյան

«Ես դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»․ Սասուն Միքայելյան

168.am–ը գրում է․ Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.

«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է  եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»:

168.am–ը ԵԿՄ վարչության նախագահ,Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդման հետ։

sasun miqayelyan 1

«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի այս հայտարարության վերաբերյալ 168.am-ը ցանկացել էր լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը, սակայն վերջինիս մամուլի խոսնակը պատասխանել էր, որ գրավոր հարցում ուղարկենք։

Կիսվել էջում