ՄամուլՏեսանյութ

Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Նիկոլ Փաշինյան

Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Նիկոլ Փաշինյան

Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով երեկ տարածված փաստաթուղթը, որը հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

nikol pashinyan varchapet

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ: «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը սևով ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ:  

Սա, իհարկե, էլի ասում եմ, այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ չեմ, կարող որակել։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով